Հովիկ Աբրահամյան. զինված խմբավորման ահաբեկչության կանխման փաստը շինծու չէ. News.am
News.am-ը գրում է. Նոյեմբերի 25-ին զինված խմբավորման նախապատրաստած ահաբեկչության կանխման փաստը շինծու չէ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով, նոյեմբերի 25 ի դեպքը շինծու կամ հավատալ-չհավատալու դեպք չէ։ «Մենք նպատակ չունենք որևէ մեկին անուն կպցնել։ Ի սկզբանե իրենք են դրա մասին խոսել ու ասել, որ սա ենք ուզում անել, սա ենք ծրագրել»,- ասել է Աբրահամյանը։
Նա զուգահեռներ է տարել 1999թ. ահաբեկչության հետ։ «1999 թվականին էլ կար, չէ՞, այսպիսի դեպք։ Ես չեմ ցանկանում այդ դեպքի մասին հայտարություն անել։ Սպասենք իրավապահ մարմիններին։ Իրենք կասեն ուղակի պետք է քննությունն ավարտվի, նոր»,- նշել է Աբրահամյանը։
Մանրամասներն՝ այստեղ։