Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120-րդ կմ-ում «Mersedes C320» մակնիշի 34 MP 534պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1982 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15մ սահել է դեպի հարակից արտը:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր քաղաքի ԲԿ են տեղափոխվել 1963 թ. ծնված Ա. Հ.-ը, 2000 թ. ծնված Վ. Մ.-ը և 2015 թ. ծնված Մ. Բ.-ը, վերջինիս տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: