Քիմ Քարդաշյանը նախատեսում է ծննդաբերությունից անմիջապես հետո պլաստիկ վիրահատություն կատարել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը ակտիվորեն պատրաստվում է ծննդաբերության, որը նախատեսվում է դեկտեմբերին։ Ինչքան մոտենում է ծննդաբերության օրը, այնքան աստղը ավելի շատ է բողոքում ավելորդ քաշից և այլ խնդիրներից։ Քիմը արդեն նախատեսում է պլաստիկ վիրահատություն կատարել անմիջապես ծննդաբերությունից հետո։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Քիմը ցանկանում է լիպոսակցիա անել, ուղղել փորն ու կուրծքը։ «Քիմը հիմա քննարկում է վիրահատությունը, ընտրում է բժիշկներին։ Այժմ խոսվում է կրծքի, փորի ուղղման և լիպոսակցիայի մասին», -հաղորդում է Radar Online-ը։
Սակայն Քիմի հղիությունը հարթ չի անցնում, վերջերս պարզվեց, որ նա ստիպված է լինելու կեսարյան հատում անել, երեխայի դիրքի պատճառով։ Սակայն Քիմը հատուկ վարժություններ է անում դրանից խուսափելու համար։
Հղիության ընթացքում Քիմը գիրացել է 24 կիլոգրամով։