Վարդուհի Վարդերեսյանի մահով մի մեծ աշխարհ հանգավ
Վարդուհի Վարդերեսյանի մահով մի մեծ աշխարհ հանգավ։ Նա զարմանալիորեն իր ճակատագրի ու կերպարի մեջ ամփոփել էր երկփեղկված ազգիս պատմությունն ու ներկան, իր գեղեցիկ կյանքով խառնել ու շռայլորեն մեզ էր հրամցնում մի չքնաղ բույր՝ արևմտահայության համ ու հոտով և անկախ Հայաստանի ազատական շնչով՝ հընթացս իր թեթև ու նրբագեղ խաղով նվաճելով հսկայական Սովետների խոնարհումն ու պատկառանքը։
Կարծես ամբողջապես վեհությունից ու արժանապատվությունից էր ձուլված։
Առանձին հիշատակման է արժանի նրա՝ երախտապարտ զավակի խորը ակնածանքը Լենինականյան թատրոնի՝ իր թատերական ծննդավայրի նկատմամբ։
Հոբելյանական երեկոներից մեկի ժամանակ հայ բեմի տիրուհին հախուռն արտաբերեց. «Հայրենիքի մասին բարձրաձայն չեն ասի, որ սիրում են։ Հայրենիքի մասին լուռ զոհաբերում են, լուռ։ Հանուն վաղվա օրվա մենք՝ այստեղ ապրողներս զոհաբերում ենք հանուն հայրենիքի, բայց դա սիրով ենք անում»: Սիրով զոհաբերել հանուն հայրենիքի՝ սա՛ է մեծ դերասանուհու պատգամը։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի կերպար։
Արմեն Դարբինյան, Ֆեյսբուք։