2015 թ-ին ԵՄ անօրինական մուտք է գործել 1.5 միլիոն մարդ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այս տարի անօրինական ճանապարհով Եվրոպա է ժամանել մոտ 1.5 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Այս մասին Տուսկը հայտարարել է ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ։
ԵՄ առաջնորդների գագաթաժողովին Թուրքիային առաջարկվել է առանց վիզայի մուտքի ռեժիմ, ֆինանսական օգնություն և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների վերսկսում։ Այս ամենի փոխարեն Անկարան պետք է օգնի կարգավորել միգրացիոն ճգնաժամը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ԵՄ-ի հետ գագաթաժողովը անվանել է «պատմական»։