Ինչո՞ւ է «Ոչ»-ը ավելի «sexy»
Ես երջանկություն ունեմ շփվելու հարյուրավոր երիտասարդների հետ, ովքեր կրթված են, ունեն նորմալ աշխատանք և վստահաբար մեծ ապագա: Սակայն, չնայած դրան, այդ նույն երիտասարդների մեծամասնությունը միշտ դեմ են իշխանությանը, նրանք պատրաստ են անել ամեն ինչ, որ իշխանությանը ցանկացած ձևով դեմ գնան: Փորձեցի հասկանալ՝ ինչու։
Պարզվում է շատ հաճախ, նույնիսկ դրական փոփոխություններին դեմ լինելը «sexy» է, քանի որ իշխանությունները մոտ չեն ու նման չեն իմ կողմից նշված երիտասարդներին: Իսկ երիտասարդությունը, նորություն չէ, կարծիք թելադրող է, հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում:
Չեմ ուզում կոչ անել նմանվել իրար, դա էլ մի բան չի։ Բայց կարծում եմ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունը հենց այն ճանապարհն է, որի միջոցով հնարավոր է ստեղծել իշխանության մի տեսակ, որը ավելի շատ դինամիկ է և ներկայացուցչական, ու լավատես եմ հենց այն հարցում, որ Սահմանադրության փոփոխության արդյունքում յուրաքանչյուր ոք կունենա իր ներկայացուցիչը որոշումներ կայացնող շրջանակներում: Այլ կերպ ասած իշխանությունը ավելի կմոտենա ժողովրդին և, ի վերջո, աստիճանաբար կհանգենք նրան, որ իշխանությունը կպատկանի ժողովրդին:
Առաջարկում եմ Սահմանադրությանը ասել «Այո», բայց շարունակել «հետապնդել» և «ճնշել» անառողջ երևույթները:
Վիկտոր Ենգիբարյան, Ֆեյսբուք։