Ինչպես միշտ, ռուսները դարձյալ մեզ խաբեցին և իրենց շահն են հետապնդում
Քանի որ այս օրերին միամիտ հայերը սկսել են հուսալ ու սոցցանցերում հիշեցնել, թե Թուրքիայի պարտության, կործանման մասին ինչ մարգարեություններ են ասել Սուվորովն ու Պոտյոմկինը, Վանգան ու ՌԴ պետդումայի պատգամավորները, և քանի որ մեծ է Մարգարե դառնալու ցանկությունս, ուստի, խնդրում եմ` ինձ էլ հաշվառե՛ք մարգարեների շարքում, քանի որ ասում եմ.
«Ռուսները թուրքերից կազատագրեն հայոց հողերն ու կնվիրեն հայերին»:
Հ.Գ. Խնդրում եմ իմ մարգարեական այս խոսքերը հայ ժողովրդին հիշեցնել ամեն անգամ, երբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն կստեղծվի:
-Ինչպես միշտ, ռուսները դարձյալ մեզ խաբեցին և իրենց շահն են հետապնդում:
Հ.Գ. Խնդրում եմ՝ այս մարգարեությունս էլ հիշեք, երբ ամեն անգամ, լարվածությունից հետո, Ռուսաստանը դարձյալ կբարեկամանա Թուրքիայի հետ:
Կարծում եմ, որ առաջիկա 1000 տարում կհիշվեմ մարգարեների շարքում:
-Հո դեմ չե՞ք,- կասեր Արմենը:
Սամվել Խալաթյան. Ֆեյսբուք