ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը թույլ կտա օրինական դարձնել փախստականների տեղաշարժը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Թուրքիային փախստականների ճգնաժամում օգնելը կխթանի միգրացիոն հոսքի վերահսկողությանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:
«ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության գլխավոր նպատակը որոշակի քայլերի ձեռնարկումն է, որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի անօրինական գաղթականությունը վերածել օրինականի, ինչպես նաև կբարելավվի Թուրքիայի ներսում փախստականների իրավիճակը»,- հայտնել է Մերկելը:
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ Թուրքիա-ԵՄ համագործակցության հիմնական խնդիրը միգրացիոն ճգնաժամը լուծելն է: