Ամեն ինչ ձկան պոչով է վերջանում
Մտքերը, պատճառները, պարզաբանումները, արդարացումները, բացատրությունները որքան էլ ուզում է տրամաբանական, փաստարկված թվան, այնուամենայնիվ մեզ խաբում են ավելի հաճախ, քան թե մեր ներքին` նույնիսկ անորոշ և աղոտ զգացումները: Երբ կրկին ու կրկին համոզվում ես, որ նախազգացումներդ քեզ չեն խաբել:
Սարսափելի է, երբ նկատում ես, որ խաբված ես եղել, որ այլևս օտար ես ու անէությունն է բաժանում` անդունդի նման: Ցավագին թախիծն աստիճանաբար տանում է սառնության, չհանգուրժող անտարբերության: Երբ մտածում ես, որ այդ ամենը կփոխակերպվի մոռացությամբ և այլևս հուսալու ոչինչ չի լինի: Երբ դիմացինդ հանգիստ << desinit in piscem>> –ով է վերջացնում (1): Հանգիստ խաղացնելով պոչը, իսկ նախկինում քեզ խաղացնելով մատերի վրա` հեռանում է: Ու մտերմությունը դառնում է լոկ անցյալի մեկընդմիշտ թաղված հիշողություններ, բայց այնուամենայնիվ, քեզ համար թանկ ու հաճելի:
Դժվար է հասկանալ, թե ինչպես են կարողանում այդքան հեշտությամբ կործանել ու ոչնչացնել այն ինչ եղել է: Կամ գուցե չի՞ եղել: Այլ խա՞ղ էր: Էլի ձկան պոչով: Թեթև, հանգիստ, ի միջիայլոց` որպես սկսած խաղի ավարտ:
Հ.Գ. (1)- Ամեն ինչ ձկան պոչով է վերջանում(լատ.):
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք