Ռուսական ինքնաթիռը խախտել է Իսրայելի օդային տարածքը
Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ ազդանշանային համակարգի սխալի պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Deutsche Welle-ին:
«Քանի որ ռուսական ինքնաթիռները մեզ վրա հարձակվելու նպատակ չունեն, ճիշը չէր լինի սխալի դեպքում մեքենայաբար արձագանքել և գործողություններ կատարել նրանց դեմ»,- հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռներից մեկը սխալմամբ թռչել էր Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածքով: Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը Իսրայելի օդային տարածք էր մտել մոտ մեկ մղոն տարածքով: