Փարիզի հրապարակում հայտնաբերվել են Հռոմի պապի և Պան Գի Մունի կոշիկները
Երկիր մոլորակի կլիմայի պաշտպանությանն ուղղված ցուցադրության մասնակիցները Փարիզում՝ Հանրապետության հրապարակում, ավելի քան 4 տոննա կոշիկ են թողել: Փարիզի ահաբեկչություններից հետո այդ ցուցադրությունը չեղարկվել էր: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Կոշիկների ամեն զույգը խորհրդանշում է մոլորակի էկոլոգիայի պաշտպանության մի ձայնը: Հրապարակում հայտնաբերվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, դերասանուհի Մարիոն Քոտիարի, դիզայներ Վիվյեն Վեստվուդի և այլ մարդկանց կոշիկներ: Այս մասին փաստում են համապատասխան գրառումները:
Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները արգելել էին նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 12-ի երթերը՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառով: