Հարգելի՛ Սուրեն Շահվերդյան, Դուք այդքան բացասական աուրայով ի՞նչպես եք ապրում
Հարգելի՛ Սուրեն Շահվերդյան, Դուք այդքան բացասական աուրայով ի՞նչպես եք ապրում։ Այսօր նայում էի «Չէին սպասում» հաղորդաշարը ու էլի ներվայնացա Սուրենի վրա։ Ես զարմանում եմ, այսքան բացասական աուրա, որ նա է ստեղծել իր շուրջը, ո՞նց է ապրում: Նեուժելի այս երիտասարդը մի դրական բան չի տեսնում իր կյանքում, ախր, որ ինքը, ունենալով սեփական հաղորդում, ունենալով սեփական սցենարի հիման վրա ներկայացում, ինչի՞ է այսքան բողոքում։
Ախր բոլորս էլ տեսնում ենք բացասականը, բայց այսքան վատ աուուա չենք ստեղծում էլի մեր շուրջ, ո՞նց կարող է մարդ այսքան ամեն ինչից բողոքել, այսքան դժգոհ լինել ու դրանից հետո օրը լուսացնել ու մթնեցնել։
Խոսքս ուղղում եմ Սուրենին. «Հարգելի Սուրեն, ամեն օր արթնանալուց այդքան բացասական մարդ լինելով հանդերձ՝ ո՞նց եք ապրում, ո՞նց է անցնում ձեր կյանքը, նեուժե՞լի Դուք այդքան դժբախտ մարդ եք, ոնց ներկայացնում եք, ու խնդրում եմ բացահայտել գաղտնիքը՝ ոնց անել, որ ամեն ինչից դժգոհ լինել: Եվ ամենավերջում՝ փորձե՞լ եք մի օր իրական դժբախտ մարդու հետ հանդիպել ու հասկանալ, որ նույնիսկ ինքը դրական բաներ տեսնում է իր կյանքում»։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք