Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուների դատին կհանձնի 2 նոր երգ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ պատրաստվում է իր երկրպագուների դատին հանձնել 2 նոր երգ. «Վերջին համերգիս ժամանակ տեղի ունեցան իմ երկու նոր երգերի պրեմիերաները՝ մեկը աշխույժ ու պարային է, մյուսը՝ շա՜տ տխուր:Երկուսի վիդեոներն էլ համացանցում կլինեն առաջիկա օրերի ընթացքում՝ ավելի վաղ, քան համերգի ամբողջական տարբերակը»։