Լուսանկարչից 6 տարի է պահանջվել իր երազանքների լուսանկարը ստանալու համար (լուսանկարներ)
Վայրի բնության լուսանկարիչ շոտլանդացի Ալան Մաք Փեդյենը վերջապես կարողացել է ստանալ իր երազած իդեալական լուսանկարը, որտեղ թռչունը կտուցով դիպչում է ջրին, սակայն ջրի ոչ մի շիթ չի առաջանում։ Այդ կադրը ստանալու համար Ալանը 6 տարի շարունակ հետևել է թռչուններին և լուսանկարել նրանց։ Այս մասին հաղորդում է Adme.ru-ն։