Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ...

Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. Iravaban.net

Iravaban.net-ը հաղորդում է, որ մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի։

«Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) և դրա հարակից տարածքների և շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: Ինտերնետային աղբյուրներից հայտնի էր դառնում, որ նա ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել: Իսկ ահա պարզվում է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը քննության ընթացքում է, և այս անձը հետախուզվում է Ալաբամայի իրավապահների կողմից:

Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին:

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հետախուզվողը Երևանում է եղել սեպտեմբերի 1-ին։ Մարզահամերգային համալիրի առուվաճառքի պայմանագիրը վավերացվել է Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի կողմից. առուվաճառքի պայմանագրի վերջին էջում նոտարի կողմից նշում կա. «Պայմանագիրը ստորագրվել է իմ ներկայությամբ: Պայմանագրում ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը իրավաբանական անձի ներկայացուցիչների լիազորությունները, ինչպես նաև օտարվող անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ստուգված են»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Նոնա Գասպարյանը հայտնեց, որ բացառվում է կողմերից մեկի բացակայությամբ գործարքի կնքումն ու վավերացումը նոտարի կողմից: Նա հիշեց, որ այդ գործարքի կողմերը եղել են պաշտպանության նախարարը, որը լիազորել է մեկ այլ անձի, և «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության տնօրենը, որը ԱՄՆ քաղաքացի էր, 45-50 տարեկան. «Տատուներով մարդ էր»: Այսինքն, առնվազն սեպտեմբերի 1-ին հետախուզման մեջ գտնվող այս անձը գտնվել է Երևանում և առուվաճառքի պայմանագիր է կնքել պետության հետ:

Որտե՞ղ է գտնվում «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությունը։ Բնական է, որ ցանկանում էինք տեսնել ՄՀՀ միլիոնատեր նոր սեփականատիրոջը և մի քանի հարց տալ նրան՝ այս խնդրահարույց գործարքի վերաբերյալ: Դեռևս օգոտոսի 13-ին կառավարության ընդունված 935-Ա որոշմամբ (այսուհետև՝ Որոշում), որով գույքն օտարվեց այս ընկերությանը, որպես ընկերության հասցե նշվում էր Հրաչյա Քոչարի 22/15-ը, որը, ինչպես պարզվեց, ընկերության նախկին տնօրենի բնակարանի հասցեն էր: Ընկերության նոր հասցեն, որը նաև Վահագ Դինո Ավադիսյանի բնակության հասցեն է, Կոմիտասի 62-ն է՝ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների:

Սակայն այս հասցեով ուղարկված մեր հարցումը հետ վերադարձվեց՝ «անհայտ» և «թերի հասցե» նշումներով:

Համոզվելու համար ինքներս այցելեցինք հիշյալ հասցե, և պարզվեց, որ նորակառույց շենքի առաջին հարկում գործում է միայն 2 կազմակերպություն՝ «Յունիբանկ»-ը և «Ռեսո» ապահովագրական ընկերությունը: Շենքի վերին հարկերը բնակելի են: Շենքի աշխատակիցների հետ հարցուփորձը նույնպես անպտուղ էր. ոչ ոք այդտեղ սեփականության կամ վարձակալության հիմունքներով բնակվող որևէ Վահագի կամ Դինոյի կամ առհասարակ սփյուռքահայի չէր ճանաչում:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կամո Ադամյանը Իրավաբան.net-ի հարցմանն ուղղված պատասխանում հաստատել է, որ իրենց ունեցած տեղեկություններով նույնպես «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հասցեն Կոմիտաս 62-ն է:

Միևնույն ժամանակ նշում է, որ իրենց գործակալությունը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժնումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործակալությունը իրեն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Եվ նույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձիք:

Իսկ ահա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18910 հոդվածի համաձայն՝ պետական մարմնին իր օրինական գործունեության մասին թերի կամ կեղծ տեղեկություն տրամադրելու համար տուգանք է սահմանվում 100 հազար դրամի չափով: Նշենք, որ ունեինք նաև տեղեկություններ նրա բնակության վայրի մեկ այլ հասցեի վերաբերյալ. սակայն տեղեկություններն այս դեպքում ևս, չենք կարող ասել, թե հաստատվեցին: Մասնավորապես, տվյալ հասցեի բնակարանում վերանորոգում էր կատարվում և աշխատողներից մեկը հայտեց, թե տանտիրոջ անունը Վահե է՝ 30-32 տարեկան, սփյուռքահայ է: Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, թե ո՞րն է«ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հասցեն, պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ տեղեկություններ չունեն, իսկ երրորդ հարցման պատասխանում նշել էին «Հրաչյա Քոչարի 22/15» արդեն հին հասցեն:

Ինչու՞ է մարզահամերգային համալիրը վաճառվել 30 միլիոն դոլարով. հենց այս հարցի պատասխանն էինք փորձում ստանալ շուրջ երկու ամիս շարունակ: Անհասկանալի էր, թե ինչու՞ է կառավարության օգոստոսի 13-ի 935-Ա որոշմամբ՝ 60 միլիոն դոլար գնահատված անշարժ գույքն օտարվել կես գնով: Եվ այս հարցին զուգահեռ, փորձում էինք հասկանալ նաև, թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը վճարել այդ 30 միլիոն դոլարը: Կառավարության աշխատակազմին ուղղված հարցումը մակագրվել էր պաշտպանության նախարարությանը: Այստեղից մեզ պատասխանեցին, թե ՄՀՀ-ի գինը որոշվել է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից, իսկ այստեղից էլ հայտնեցին, թե 935-Ա որոշման նախագիծը մշակել է պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Հերթական հարցման պատասխանում ՊՆ-ից պնդեցին, որ անշարժ գույքի օտարման գինը որոշվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից: Իսկ ահա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ից 09.11.2015 թվականին վերոնշյալ հարցի կապակցությամբ ստացանք մի յուրօրինակ պատասխան, որը ոչ մի կերպ չի համատեղվում ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների հետ. տեղեկություն տրամադրելու համար պահանջում էին իրենց տրամադրել պաշտպանության նախարարությունից ստացված առուվաճառքի պայմանագրի պատշաճ կարգով վավերացված պատճենը: Ստացված աբսուրդային պատասխանից հետո ստիպված էինք դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Սակայն կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը նույնպես ոչինչ չէր ասում. «Պետական գույքի օտարման դեպքում գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» 209 որոշմամբ սահմանված կարգի և 2006 թվականի հունիսի 8-ի «ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու» մասին 955-Ն որոշման դրույթներով: Գնահատման ընթացքում կիրառվում են համեմատական, եկամտային կամ ծախսային մեթոդները: Այս դեպքում կիրառվել է ծախսային մեթոդը: Ծախսային մեթոդով գնահատման կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի 955-Ն որոշմամբ»։

Սակայն այս պատասխանում կարևորը այն տեղեկությունն էր, որ առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտել. «Վճարումը կատարված չէ, իսկ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի 935-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ այդ դեպքում առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտնում»: Որոշման 7-րդ կետի համաձայն՝ գույքի վաճառքի գումարն ու մյուս վճարումները պետք է կատարվեն առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, վճարումը պետք է կատարված լիներ մինչև հոկտեմբերի 7-ը:

Հետաքրքական է այն, որ հոկտեմբերի 15-ին ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, նշել է, որ ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված ֆինանսական ներդրումների վերաբերյալ դեռևս պայմանագրեր չկան: Եվ չկա որևէ տեղեկություն պայմանագրի դրույթները ուժի մեջ չմտնելու վերաբերյալ:

Իսկ Արման Սահակյանը, Որոշման 9-րդ կետի համաձայն, այն լիազորված անձն է, որ պետք է ապահովեր գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հսկողությունը: Այսինքն, Արման Սահակյանը հոկտեմբերի 15-ին կամ թաքցրել է տեղեկությունը կամ առուվաճառքի պայմանագրի դրույթները շարունակել են ուժի մեջ մնալ՝ ի հակառակ կառավարության պատասխանի:

Ի դեպ, քանի որ արդեն հայտնի է, որ պայմանագրի դրույթները ուժի մեջ չեն մտել, ապա կառավարությունը պետք է նոր որոշում ընդունի՝ իր օգոստոսի 13-ի 935-Ա որոշման վերաբերյալ: Սակայն, կարծես, կառավարությունը չի շտապում: Ի դեպ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրվում է հետևյալը. «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է»: Նույնաբովանդակ նշում է կատարվել նաև գործարքը վավերացրած նոտարի կողմից:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը գրանցվել է հուլիսի 8-ին՝ ՀՀ կառավարության կողմից, գործադիր տնօրենը Վազգեն Ասատրյանն է: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից նոյեմբերի 26-ին տեղեկացանք, որ այդ օրից իվեր որևէ փոփոխություն չի կատարվել, այլ տվյալներ իրենց չեն ներկայացվել:

Մանրամասներն՝ այստեղ։

դիտվել է 8449 անգամ
Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan