Կառավարական նորակառույց համալիրը՝ ներսից (լուսանկարներ). Armtimes.com
Armtimes.com-ը գրում է. Ներսից ի՞նչ տեսք ունի Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական վարչական շենքերի նորակառույց համալիրը, որտեղ առաջիկա ամիսներին տեղափոխվելու են մի քանի նախարարություններ:
Երեկ մեզ հաջողվել է 9 հարկանի մասնաշենքերից մեկում լուսանկարներ անել: Բավական ցածր առաստաղներով այդ կառույցում արդեն վերջին շտրիխներն էին կատարում. մաքրում էին, դռների վրա բռնակներ ամրացնում եւ այլն: Իշխող գույներն այստեղ սպիտակն ու շագանակագույնն են` պատերն ու առաստաղները բաց, դռները` մուգ: Թերեւս հետագայում ամեն մի նախարար իր մասնաբաժինը կգունավորի սեփական ճաշակով: Բազմաթիվ կից սենյակներ, որոնք միջանցքից առանձին դռներ ունեին, իրար էին միանում նաեւ ներսից բացվող դռներով: Սենյակներից որոշները, որոնք ընդարձակ էին` մի մասում հատակից մինչեւ առաստաղը բարձրացող ապակե պատերով, բանվորների տեղեկություններով՝ նախարարների կամ փոխնախարարների համար են նախատեսված:
Մանրամասներն՝ այստեղ։