Քեզ բազում վերելքներ եմ մաղթում Էրիկ ջան, միշտ փայլիր. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է հայկական շոու-բիզնեսի աստղերից Էրիկին՝ մենահամերգի կապակցությամբ։
Նազենին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Էրիկի մենահամերգից մի հատված և հավելել. «Սրտանց ուրախ եմ իմ ընկերոջ համար։ Էրիկն իր աստեղային արժանի պահն է ապրում հիմա իր անսպառ աշխատասիրության, իր տաղանդի և կամքի շնորհիվ։ Հաճելի է և հուզիչ, երբ երկար հետևում ես արտիստի աճին, որն ընթանում է միայն վեր։ Քեզ բազում վերելքներ եմ մաղթում Էրիկ ջան, միշտ փայլիր։
Հ.Գ. Փայլուն ռեժիսորական աշխատանքն ավելի է արժևորում արտիստի ներկայությունը բեմում,կեցցես Արթուր Մանուկյան։
Posted by Nazeni Hovhannisyan on Saturday, November 28, 2015