Քադիրովը Թուրքիային մեղադրել է «ԻՊ»-ին օգնելու մեջ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «VKontakte» -ի իր էջում հերքել է ԶԼՄ-ների տարածած այն հայտարարությունը, թե թուրքերը միշտ օգնել են չեչեն ժողովրդին: Նա Թուրքերին մեղադրել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալներին օգնություն ցուցաբերելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այսօր, Թուրքիան ահաբեկիչներ հավաքագրելու բազա է դարձել, որոնց ուղարկում են Սիրիա՝ կռվելու «ԻՊ»-ի շարքերում: Թուրքիան բիզնես է իրականանցնում նրանց հետ. նավթ է գնում, ֆինանսավորում է իսլամի թշնամիներին»,-գրել է նա:
Քադիրովը Թուրքիային մեղադրել է նաև չեչեններին ճնշելու և վերացնելու մեջ: