Քադիրովը դեմ է «ԻՊ»-ի շարքերում ներգրավվածներին հետ բերելուն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՆԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները չպետք է օգնեն վերադարձնել «ԻՊ»-ի շարքերում ներգրավված քաղաքացիներին: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Մենք չենք կարող մշտապես մեղմ մոտենալ: Խոսակցություններն այն մասին, թե նրանք խաբվել են, ծիծաղելի է»,-ասել է նա:
Քադիրովի խոսքով՝ այս պահին միջոցներ են ձեռնարկվում կանխելու համացանցի միջոցով «ԻՊ»-ի շարքերի համալրման գործընթացը: Ավելի վաղ Չեչնիայի խորհրդարանը ԶԼՄ-ներին առաջարկել էր չնշել ահաբեկիչների ազգությունը: