Հունգարիայում բերման են ենթարկվել ահաբեկիչներ, ովքեր պատրաստվում էին սպանել բարձրաստիճան պաշտոնյաներին
Հունգարիայում ահաբեկչության կասկածանքով տղամարդիկ են բերման ենթարկվել: Նրանք զենք և պայթուցիկ նյութեր էին իրացրել և պատրաստվում էին սպանել երկրի կառավարության անդամներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալության պաշտոնական կայքին:
Հունգարիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Լասլո Տաշնադին հայտնել է, որ հանցագործների ծրագրած ահաբեկչությունների մասին տեղեկությունը նրանք ստացել են նախագահի անվտանգության աշխատակցի միջոցով:
Այս պահին հստակեցված չէ, թե կոնկրետ ովքեր էին ահաբեկչների թիրախները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիայի ոստիկանությունը 6 տղամարդու է բերման ենթարկել՝ ահաբեկչության կասկածանքով: