Իտալիայում ռումինական կեղծ անձնագրերով երեք սիրիացու են ձերբակալել
Իտալիայում` հյուսիսային Անկոնա քաղաքում, դեպի Միլան ընթացող գնացքի ժամանման պահին երեք սիրիացի է բերման ենթարկվել, ովքեր եղել են ռումինական կեղծ անձնագրերով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Askanews-ին:
Փաստաթղթերում եղած ակնհայտ անճշտությունների պատճառով ոստիկանները միանգամից ձերբակալել են նրանց:
Հաղորդվում է, որ սիրիացիները կարտաքսվեն երկրից:
Ավելի վաղ Կոստա Ռիկայում ձերբակալել էին Սիրիայի բնակչուհուն, ով ուներ հունական կեղծ անձնագիր: