Սերբիան ԵՄ մտնելու բանակցությունները կսկսի արդեն դեկտեմբերին
Սերբիան պատրաստվում է Եվրամիություն մտնելու բանակցությունները սկսել արդեն դետկեմբերի կեսին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին հայտնել է Սերբիայի Հանրապետության՝ Եվրամիություն մտնելու հարցով ստեղծված խմբի ղեկավար Տանյա Միշչևիչը:
«Բանակցային հարթության առաջին մասերը կարող են բացվել երկու-երեք շաբաթից: Բանակցությունները կընթանան մի կողմից ԵՄ անդամ պետությունների, մյուս կողմից՝ թեկնածու երկրի միջև: Անդամ պետությունները նաև միջկառավարական կոնֆերանսներ կանցկացնեն»,- հայտնել է Միշչևիչը:
Սերբիայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մայքլ Դևենպորտն իր հերթին հայտնել է, որ Սերբիան ԵՄ-ի հետ իր բանակցությունները կսկսի «մոտակա մի քանի շաբաթների ընթացքում»: