Սպիտակ տունը փակվել է, երբ անհայտ անձը փորձել է մուտք գործել տարածք
Սպիտակ տունը փակվել է այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը փորձել է ներս մտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նստավայր: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
Հաղորդվում է, որ տղամարդը փորձել է ներս մտնել ցանկապատի վրայով, սակայն անմիջապես ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են մոտակա թաղամասերը:
Հաղորդվում է, որ աշխատանքային ժամանակացույցի համաձայն՝ Բարաք Օբաման Վաշինգթոնում է: