Պուտինը և Օլանդը պայմանավորվել են փոխանակվել Ուկրաինայի մասին տեղեկատվությամբ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրադրության մասին տեղեկատվությամբ։
«Նախագահ Պուտինի հետ մենք նաև պայմանավորվեցինք, որ տարբեր կարևոր հարցերով, այդ թվում նաև Ուրկաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին կփոխանակվենք տեղեկատվությամբ և կոնկրետ գործողություններով։ Մենք կշարունակենք աշխատել «նորմանդական քառյակ»-ի ձևաչափով»,-նշել է նա։
Օլանդը ընդգծել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք նախատեսվում են Մինսկի համաձայնագրով։