Օբաման կերակրել է անտուններին Գոհաբանության օրվա առթիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կնոջ և դուստրերի հետ Գոհաբանության օրվան ընդառաջ Վաշինգթոնի անտունների կենտրոնում մասնակցել է անտունների կերակրման ավանդական ակցիային։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Գոհաբանության օրը ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի 26-ին։
«Այս օրը մենք հիշում ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք այն ամենի համար, ինչ ունենք, և կիսվենք մեր բարեհոգությամբ՝ օգնելով մյուսներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է առաջին տիկին Միշել Օբաման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել ամերիկացիներին Գոհաբանության օրը բարեհոգի լինել Սիրիայից ժամանած փախստականների հանդեպ։