Գյումրիում բացվեց մերօրյա հերոս Հրաչ Սարգսյանի հուշատախտակը (լուսանկարներ)
Այսօր Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում բացվեց մերօրյա հերոս Հրաչ Սարգսյանի հուշատախտակը։ Այն փակցված է շենքի պատին, որտեղ ապրել էր մերօրյա հերոսը։
Ներկա էին Գյումրու քաղաքապետ պարոն Բալասանյանը, համայնատիրության ղեկավար պարոն Շախնազարյանը, Գյումրիի զինկոմի ներկայաչուցիցչներ, արցախյան ազատամարտիկներ, և բազմաթիվ բնակիչներ:
Հրաչ Սարգսյան, հայորդի, ով կյանքը նվիրեց հայրենիքին։ Այն հայրենիքին, որը մեր պապերից ենք ժառանգել։
Յուրաքանչյուր հայ պարտավոր է դեմքով ճանաչել իր հերոսներին: Յուրաքանչյուր փոքրիկ անցորդ պետք է կանգ առնի այս հուշատախտակի մոտ և իմանա, որ հենց այստեղ է ապրել մերօրյա հերոս հզոր հայորդի Հրաչոն՝ քաջ Հրաչոն։
Արմինե Կարախանյան, Ֆեյսբուք։