Ռուս օդաչուի կյանքը հնարավոր է եղել փրկել Հեզբոլլահի և սիրիական բանակի զինվորականների շնորհիվ. իրանական ԶԼՄ-ներ
Այս օրերին տարբեր լրատվամիջոցներ զբաղված են ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության ակտիվ լուսաբանմամբ, որից հետ չեն մնում նաև իրանական ԶԼՄ-ները, որոնք ժամանակ առ ժամանակ տրամադրում են տեղեկատվություն, որը վերլուծելով հնարավոր է դառնում առավել ամբողջական պատկերացում կազմել տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ահա իրանական ԶԼՄ-ների տարածած ուշագրավ տեղեկություններից մեկը, ըստ որի՝ ռուս օդաչուի կյանքը հնարավոր է եղել փրկել Հեզբոլլահի 6 և սիրիական բանակի 18 զինվորականի հնարամիտ գործողությունների արդյունքում, որոնց առաջնորդել է ոչ ավել, ոչ պակաս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
Ռուդիկ Յարալյան, Ֆեյսբուք։