Հ1–ը հաստատում է` զինված խմբի անդամն իրենց աշխատակիցն էր. News.am
News.am-ը հաղորդում է, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծվան ենթադրյալ հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը։
Հ1-ի PR մենեջերի խոսքով՝ Արման Հայրապետյանը որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող է աշխատել, եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ:
Արուսյակ Զախարյանը նշեց, որ այժմ հեռուստաընկերությունը հետեւում է իրավական գործընթացներին։
Մանրամասներն՝ այստեղ։