Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Օլանդի բանակցությունները
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը սկսել են բանակցությունները Կրեմլում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Բանակցությունների սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին սգում է Փարիզի զոհերի հիշատակը։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել ռուսներին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին նրանց արձագանքի համար։
Բանակցությունների ավարտին, ինչպես ակնկալվում է, կլինի մամլո ասուլիս։
Օլանդը այսօր ժամանել է Մոսկվա, իսկ նախօրեին նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ։