Ահազանգ հանցագործության մասին. օրեր առաջ Սամվել Ալեքսանյանը թալանել է «Մագնիտ» խանութը
Հավանաբար շատերն են լսել, որ օրերս սնանկացել ու փակվել է 3-րդ մասում գտնվող «Մագնիտ» խանութը, ու բազմաթիվ ընկերություններ կանգնել են խնդրի առաջ, քանի որ իրենց գումարներն ու ապրանքը չեն կարողանում հետ ստանալ խանութից։ Հետաքրքրական է, որ Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող ընկերությունները ապրանքներ էին մատակարարում «Մագնիտին», ոչ մի դրամ չի տուժել իր գործընկերոջ սնանկացումից և ահա թե ինչու։
Ընթացիկ ամսվա ընթացքում «Մագնիտի» պարտքը Սամվել Ալեքսանյանի ընկերություններին գումարային կազմել է 3 միլիոն դրամ։ Երբ պարզ դարձավ, որ «Մագնիտը» սնանկանում է, Սամվել Ալեքսանյանը ներկայացավ խանութ ու հայտարարց, որ մյուսներին ունեցած խանութի պարտքերն իրեն չեն հետաքրքրում ու սկսեց թալանել խանութում եղած չեղածը։ Ալեքսանյանն իր աշխատակիցների հետ րոպեների ընթացքում սրբեց տարավ խանութի բոլոր սառնարանները, գույքը, մնացած սննդամթերքը, որոնց արժեքը մի քանի տասնյակ անգամ գեազանցում է 3 մլն դրամը։ Նրանք վերցրին նաև այն սառնարանները, որոնք խանութի սեփականությունը չեն և պատկանում են այլ ընկերությունների։
Ու այս իրավիճակի տիպիկ հայկական անիրավությունը կայանում է նրանում, որ այն ընկերությունները, որոնց սառնարանները գողացվել են խանութից հիմա աննախանձելի իրավիճակում են հայտնվել, որովհետև Լֆիկը հրաժարվոում է վերադարձնել իրենց գույքը՝ ասելով «Բան ունեք, գնացեք «Մագնիտից» ստացեք, ես Ձեզ տալիք չունեմ»։
Այսինքն գործ ունենք անպատժելիության վիճակի հետ, երբ օլիգարխը թքում է օրենքների վրա ու ինքն է դատաստան տեսնում։
Միակ հույսն այն է, որ այս պատմությունը ծածկադմփոց չեն անի ու իրավական լուծում կտրվի, ուստի խնդրում եմ ընդունել սա, որպես հաղորդագրություն հանցագործության մասին, որտեղ հացավոր գործունություն ծավալելու մեղադրանքի հասցեատերը Սամվել Ալեքսանյանն է, ով ի դեպ ընդհանրապես իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու։
Արման Աբրահամյան,