Ռուսները, եթե անկեղծ են՝ պիտի դատապարտեն Մոսկվայի պայմանագիրը. Արա Պապյան
Հիմա, երբ ռուսներն անընդհատ խոսում են հայերի հողերի մասին, մի կարևոր բան պիտի անեն, եթե իսկապես անկեղծ են:
Մի քաղաքական միասնական հայտարարությամբ՝ ՌԴ նախագահի և խորհրդարանի երկու պալատների կողմից, պիտի դատապարտեն Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի քեմալա-բոլշևիկյան ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագիրը: Եթե դա չանեն՝ ուրեմն անկեղծ չեն ու մեզ ուզում են զուտ որպես գործիք օգտագործել իրենց՝ թուրքերի դեմ ներկայումս ունեցած, պայքարի մեջ:
Արա Պապյան, Ֆեյսբուք։