Գերմանիան ռմբակոծիչներ կուղարկի Սիրիա
Գերմանիան «ԻՊ»-ի դեմ պաքարում որպես Ֆրանսիային աջակցություն «Տոռնադո» ռմբակոծիչներ կուղարկի Սիրիա: Այս մասին գրում է The Local-ը հղում տալով Քրիստոնյա-դեմոկրատական միության խորհրդարանական խմբի մամուլի խոսնակ Հենինգ Օտտեին:
«Գերմանիան ավելի ակտիվ կմասնակցի ահաբեկիչների դեմ պայքարին: Մենք ակտիվացնում ենք մեր առաքելությունն Իրաքում և ինքնաթիռներ ենք ուղարկում Սիրիա»,-ասել է նա:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել «ԻՊ»-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերել Ֆրանսիային:
Կանցլերը նաև նշել է, որ Գերմանիան պատրաստ է ուժեղացնել ռազմական աջակցությունը Ֆրանսիային։