Բելգիայում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել
Բելգիայի հարավում գտնվող Օվլե քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով La Nouvelle Gazette-ին:
Քաղաքը Ֆրանսիայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: Գործողությունները կապված են Բելգիային սպառնող ահաբեկչության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում 1 շաբաթով երկարաձգվել էր անվտանգության ամենաբարձր ռեժիմը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում զոհվել է 130 մարդ։