Նորք-Մարաշում վնասազերծված պարագլխի ղեկավար Արթուր Վարդանյանն Արցախում հերոսաբար զոհված Վալերի Վարդանյանի որդին է (լուսանկար)
Երեկ Նորք-Մարաշում հանցավոր զինված խմբի վնասազերծված անդամներից Արթուր Վարդանյանը, ով Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ ներկայացվում է որպես հանցավոր խմբի ղեկավար, «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահն է։ Նա բնակվում է Իսպանիայի Մալիա քաղաքում, սակայն ՀՀ քաղաքացի է։ Operativ.am-ի ինֆորմացիայով՝ վերջինս ազատամարտիկ Վալեր Իշխանի Վարդանյանի որդին է, ով որպես կամավորական 1992 թվականի 15-ին «Սպիտակ» ջոկատի կազմում մասնակցեց Մարտակերտ քաղաքի ու շրջանի բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտական գործողություններին, որի ընթացքում ջոկատը հերոսաբար կատարում էր հրամանատարության կողմից տրված առաջադրանքները և որի մասին բազմիցս իր ելույթներում գովեստով է արտահայտվել պաշտպանական շրջանի հրամանատար գեներալ Մայոր Արկադի Տեր Թադևոսյանը: Իրենց խիզախությամբ ու արիությամբ շատերը աչքի ընկան ու նրանց թվում` Վալերի Վարդանյանը:
«Սպիտակ» ջոկատի ՀՀՊՆ-ից ստացած զենքերը 1993 թվականին վերադարձվեցին, իսկ կամավորականներից, զգալի թվով մարտիկներ շարունակեցին մասնակցել ազատագրական մարտերին: Նրանից էր նաև Վալերը: Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում, կատարում էր հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել, կատարելով հրամանը: 1994 թվականի ապրիլի 14-ը նրա համար եղավ վերջին օրը: