Հրապարակվել է ձայնագրություն, որտեղ Թուրքիան սահմանը խախտելու մասին նախազգուշացնում է ուսական Су-24-ի աշխատակազմին
Թուրքիայի զինյալները ձայնագրություն են հրապարակել, որտեղ ռուսական Су-24-ի աշխատակազմին զգուշացնում են սահմանը խախտելու մասին: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Դուք մտնում եք Թուրքիայի օդային տարածք: Անմիջապես ընթացքը փոխեք դեպի հարավ»,-լսվում է ձայնագրությունում:
Նոյեմբերի 24-ին Լաթաքիայում ընկել է Թուրքիայի կողմից խփված ռուսական Су-24 ինքնաթիռը: Ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային տարածքը: