ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային փոխարինի Ռուսաստանով
1952թ. Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտցնելը անհեռատես քայլ էր: Այժմ այդ դաշինքը «Դևի հետ գործարք»-ի է նման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով American Thinker ամսագրին:
«Ավելի քան վեց տասնամյակ առաջ, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ենթադրում էր, որ թուրքերը կարող են օգնել հակազդելու խորհրդային ընդլայնմանը, բայց ժամանակի ընթացքում, Թուրքիան «բարդ երեխայի» է վերածվել»,-ասվում է հոդվածում:
1974թ. նա նրխուժել Կիպրոս, իսկ 2012թ. կրակ բացեց Սիրիայի օբյեկտների ուղղությամբ՝ պատճառաբանելով, որ ավելի վաղ, Սիրիան կրակ էր բացել Թուրքիայի ուղղությամբ: