Սիբիրում կառուցում են 17-հարկանի շենքի բարձրությամբ բուդդայական տաճար
Սիբիրում՝ Տուվայի հանրապետությունում կառուցվում է բուդայական տաճար-համալիր, որի բարձրությունը կազմելու է 56 մետր, ինչը հավասար է 17-հարկանի շենքի բարձրության։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «FlashSiberia»-ին։
Բուդայական համալիրի շինարարության վերահսկիչ ինժեներ Անատոլի Մոնգուշը պատմել է, որ տվյալ պահին շինության բարձրությւոնը մոտ 5 մետր է։ Շինարարությունը սկսել է անցյալ տարի։ Շինարարությանը մասնակցում է 60 մարդ։