Տիգրան Թորոսյանն առաջիկայում կխոսի Սահմանադրության նախագծի մասին
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին, Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո Աժ-ից դուրս գալիս մեր լրագրողը փողոցում պատահաբար հանդիպել է խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանին, ով վաղուց չի երևում, չի խոսում։ Իսկ Դուք ինչպես կքվեարկեիք,-հարցրել է լրագրողը Թորոսյանին։ Ինչ-որ տեղ շտապող Աժ նախկին նախագահը խորը հոգոց հանելուց հետո պատասխանել Է. «Չեմ ուզում խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի»։ Ասել է նաև, որ ծանոթ է նոր սահմանադրության նախագծին ու, հավանաբար, առաջիկայում կներկայացնի իր կարծիքը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։