Օլիգարխիային տուրք տված դատավոր Ռուբեն Ներսիսյանը խախտումներ է կատարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Իսկ պատճառը նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է: Ըստ օմբուդսմենի՝ Ռուբեն Ներսիսյանը այդ վճիռը կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Հենց այս վճռի հիման վրա արդեն երեք ամսից ավել «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրված»:
Ավելի մանրամասն՝«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: