Հումանիտար կազմակերպությունները լքել են աֆղանական Կունդուզ քաղաքը. ՄԱԿ
Բոլոր հումանիտար կազմակերպությունները լքել են աֆղանական Կունդուզ քաղաքը դաժան մարտերի և անվտանգության սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին: Պատճառը ԱՄՆ-ի ուժերի կողմից Քաղաքում գտնվող «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի ռմբակոծումն է:
Հումանիտար դրությունը երկրի հյուսիսում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում, որի վրա վերահսկողությունը կարճ ժամանակով անցել էր «Թալիբան»-ի ձեռքը, համարվում է ծանր: Այնուամենայնիվ, դրա մասին հստակ տեղեկատվություն չկա, հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը:
«Ներկայումս Կունդուզում այլևս չկան հումանիտար կազմակերպություններ», - նշել է Գործակալության ներկայացուցիչ Ջենս Լարկեն: