«Toyota»-ի ինքնավարվող մեքենան պատրաստ կլինի 2020 թ-ին
Ճապոնական «Toyota» ընկերությունը պլանավորում է շրջանառության մեջ դնել առանց վարորդի վարվող մեքենան մինչև 2020 թ-ը, երբ Ճապոնիայում տեղի կունենան Օլիմպիական խաղերը: Այս մասին հաղորդում է «FOX News»-ը:
Սա մեծ ձեռքբերում կլինի կազմակերպության համար, քանի որ այն սկսել է աշխատել նման տեխնոլոգիաների վրա սկսած 1990-ականներից, բայց մեծ զգուշությամբ և շատերի անվստահությամբ, թե առանց վարորդի մեքենան իրական չէ, նույնիսկ վտանգավոր է:
«Toyota»-ն ծրագրին մասնակցում է նաև «Google»-ը:
«Մեր նպատակն է յուրաքանչյուրի շարժման ազատություն առաջարկել յուրաքանչյուրին, այդ թվում տարեցներին և հաշմանդամներին», - նշել է Տեխնոլոգիաների ապահովության գծով տնօրեն Մորիտակա Յոշիդան: