Ի՞նչ արժե ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում
Ռուսաստանի օդային տիեզերական ուժերի գործողությունները Սիրիայում կարող են ռուսական բանակի վրա նստել տարեկան 1-2 միլիարդ դոլար, եթե պահպանվեն ռազմական գործողությունների ներկայիս տեմպերը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով փորձագետներին: Երկրի ռազմական բյուջեի համար, որն այս տարի կազմել է 50 միլիարդ դոլար, դա այնքան էլ մեծ խնդիր չէ, ըստ փորձագետների:
Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական ծախսեր անելը մտահոգում է շատերին՝ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության վատթարացող վիճակը՝ տարեկան դեֆիցիտը մոտ 3 տրիլիոն ռուբլի՝ 46,4 միլիարդ դոլար: Ավելին, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, ամեն տարի Ռուսաստանը կորցնում է 40 միլիարդ դոլար արևմտյան սանկցիաների պատճառով և ևս 90-100 միլիարդ դոլար նավթի ցածր գների պատճառով: