Աղքատության դեմ լիարժեք հաղթանակի կարելի է հասնել արդեն 2030 թ-ին. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը տվել է ծայրահեղ աղքատության սահմանումը: Ըստ դրա յուրաքանչյուր մարդ, ով ապրում է ավելի քիչ գումարով, քան օրական 1 դոլար 90 ցենտը, համարվում է ծայրահեղ աղքատ:
Չնայած այդ ցուցանիշի աճին (նախկինում այն կազմում էր 1.5 դոլլար)՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը այս տարի մարդկության պատմության մեջ առաջին անգամ իջել ՝ հասնելով երկրի բնակչության 10%-ին, որը կազմում է 702 միլիոն մարդ:
Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների, աղքատության դեմ լիարժեք հաղթանակի կարելի է հասնել արդեն 2030 թ-ին: