Հրդեհ Վերին Դվին գյուղում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Շիրազի փողոցի տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 18.45-ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Յ.-ին պատկանող բնակելի վագոն-տնակը՝ գույքով (27 քմ), հարակից խոհանոցը՝ գույքով (6 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ):