Լուկաշենկո. Բելառուսում ռուսական բազայի մասին երբեք չի խոսվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո հայտարարել է, որ բարկացած է այն խոսակցություններից, թե երկրի տարածքում կտեղադրվեն ռուսական ավիաբազաներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանը ընդունել է մի ծրագիր, որով Բելառուսի տարածքում տեղադրվում էին ռուսական ավիաբազաներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր կառավարությանը Մինսկի հետ կնքել նման համաձայնագիր:
BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը.«Մենք այսօր բազայի կարիք չունենք: Առավել ևս ռազմաօդային ուժերի: Մեզ պետք են միայն որոշակի զինատեսակներ: Դրա մասին ես ևս խոսել եմ Պուտինի և ավելի վաղ Մեդվեդևի հետ:»