ՌԴ ՊՆ. Ռուսաստանը հարվածել է «ԻՊ»-ի 12 դիրքերի
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը այսօր երեկոյան հաղորդել է, որ ռուսական ավիացիան կատարել է մոտ 20 ռազմական թռիչք Սիրիայում՝ հարված հասցնելով «Իսլամական պետության» 12 օբյեկտների: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
Ռուսաստանի ՊՆ-ում չեն բացառում, որ «ԻՊ»-ի զինյալները կարող են սադրանքի նպատակով պայթեցնել Պալմիրայի մզկիթը և այլ բնակելի կետեր: «ԻՊ»-ի ահաբեկիչները զենքը տեղավորում են սիրիական քաղաքների բնակելի թաղամասերում, իսկ զրահատեխնիկան հենց մզկիթի կողքին: