Գագիկ Ծառուկյանի գործարանի մոտ 25-ամյա խաղողագործ է մահացել. խաղողագործները փակել են Մասիս-Երևան ավտոճանապարհը (տեսանյութ) Armlur.am
ՏեսանյութերArmlur.am-ը հայտնում է, որ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի մոտ կանգնած խաղողագործներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախօրեին հենց գործարանի մոտակայքում 25-ամյա երիտասարդ է սրտի կաթվածից մահացել:
Պատճառն այն է եղել, որ իր բերած խաղողը չեն մթերել: «Հոկտեմբերի 4-ի երեկոյան ես տեսա, որ նա ընկավ ու մեռավ: Մոտավորապես երեք տոննա խաղող էր բերել: Եթե սիրող ու հարգող լինեին այդ մարդու խաղողը կմթերեին գումարը կտային թաղման արարողությունը գոնե կկազմակերպեին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործ Աղասի Ստեփանյանը:
Մանրամասներն՝ այստեղ: