Հիմա չգիտեմ՝ անվտանգություն կանչեմ, թե շտապ օգնություն. Գալուստ Սահակյանը՝ Փոստանջյանին
ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստի ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթի ժամանակ ամբիոն էր բարձրացել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով բարձրաձայն պահանջներ էր ներկայացնում:
Հայկ Բաբուխանյանը վրդովվեց և մի քանի անգամ հորդորեց իրեն չխանգարել ելույթ ունենալ: Սակայն, Փոստանջյանը շարունակում էր խոսափողից դուրս խոսել:
Գալուստ Սահակյանը ևս փորձեց հանդարտեցնել Զարուհի Փոստանջյանին և ասաց.
«Հիմա չգիտեմ՝ անվտանգություն կանչեմ, թե շտապ օգնություն»: