ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հավատում ՌԴ-ի բացատրությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի վստահում ռուսական բացատրությունն այն մասին, որ ինքնաթիռները սխալմամբ են խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ստոլտենբերգը նշել է, որ նման դեպք արդեն երկրրդ անգամ է գրանցվել՝ մի քանի վայրկյան տևողությամբ:
«Ես չեմ պատրաստվում շահարկել շարժառիթները, սակայն այդ ամենը պատահականության նման չի երևում»,-ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն այդպես էլ որևէ իրական բացատրություն չի ստացել այս հարցով: