Նախագահի հայտարարությունը տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել, թե ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան: Բոլորը բոլորին կասկածանքով են նայում՝ կարո՞ղ է ինքն է:
Եվ քանի որ Բաղրամյան 26-ից նաև հուժկու հրահանգ է իջեցվել՝ «բոչկա չգլորել» միմյանց վրա, վերևներում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ. «Кто этот потерпевший»:
Ի վերջո, կանգ են առել Էդվարդ Նալբանդյանի վրա, քանի որ արդեն բավականին «գլորել» են Սեյրան Օհանյանի վրա, Գագիկ Հարությունյանի վրա, մնում է նա»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում